Logo

Articles

Ամերիկացին ջարդել է 700 հազար դոլար արժողությամբ 18 մեքենա

Created on Friday, 15 March 2013 01:34 Written by AMGA TV

accid 6 Վարորդի կողմից չկառավարվող մեքենան էստակադայից ընկել է դիլերական կենտրոնի կայանատեղիի վրա, ինչի հետեւանքով վնասվել է Hyundai ապրանքանիշի 18 նոր մեքենա: Կայանատեղիում են եղել են վաճառքի հանված մեքենաները: Դեպքը տեղի է ունեցել Թեքսըս նահանգի Օսթըն քաղաքում՝ գիշերը: Մայրուղով ընթացող մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը, ինչից հետո այն ընկել է ուղիղ South Point դիլերական կենտրոնի կայանատեղիի վրա՝ դառնալով լոկալ ավտոմոբիլային արմըգեդընի պատճառ: Դիլերական կենտրոնի աշխատակիցը վնասը գնահատել է 700 հազար դոլար: Նման թանկարժեք ավերածության հեղինակը ներկայում հետախուզման մեջ է: Վարորդի բախտը բերել է՝ նա կարողացել է ինքնուրույն դուրս գալ վնասված մեքենայից ու դեպքի վայրից հեռանալ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.