Logo

Articles

Չորս հրշեջներ վիրավորվել են վթարի հետեւանքով

Created on Friday, 15 March 2013 01:20 Written by AMGA TV

fire 4Առնվազն 4 հրշեջներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, երբ նրանց հրշեջ մեքենան բախվել է ծառին: Վթարը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, ժամը 7:05-ի սահմաններում, Crescent Avenue-ի եւ Los Altos Drive-ի խաչմերուկում: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, թիվ 61 հրշեջ մեքենան, որ տեղակայվում է Բուենա-պարկում, մեկնում էր ահազանգի վայր, երբ տեղի է ունեցել վթարը: Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ այն մեծ արագությամբ բախվել է ծառին: Չորս հրշեջների, որոնց ինքնությունը չի հաղորդվում, տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ, նրանք աննշան վնասվածքներ են ստացել եւ կյանքին ոչինչ չի սպառնում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.