Logo

Articles

Երկրորդ Թայթանիկի տոմսերը վաճառում է մեկ միլիոնով

taitan 5Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմըրը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում պատմել է, թե ինչպես են ընթանում լեգենդար խորտակված նավի կկնօրինակ «Թայթանիկ 2»-ի շինաշխատանքները: Նա հայտնել է, որ իրեն այդ նավով մեկ միլիոն դոլարով ճանապարհորդել ցանկացողներ են դիմել: «Թայթանիկ 2»-ը ծով դուրս կգա 2016թ.: Մեծ Բրիտանիայից ԱՄՆ վեցօրյա ճանապարհորդությունը ենթադրում է «Թայթանիկի» երթուղու կրկնություն, սակայն՝ հաջող ելքով: Զբոսանավի երկարությունը կլինի 270 մ, զանգվածը` 40 հազար տոննա, նավը կունենա 850 խցիկներ: «Թայթանիկ 2»-ը կտեղավորի 2,6 հազար ուղեւորի, որոնց կսպասարկեն անձնակազմի 900 անդամներ: Նավը կունենա 18 փրկարարական մակույկ: Արտաքին  տեսքով  նավը չի տարբերվելու  լեգենդար նախատիպից, սակայն դրա լիակատար կրկնօրինակը չի լինիԱյստեղ ժամանակակից հարմարություններ կլինեն: Ուղեւորները կստանան 20-րդ դարասկզբի հագուստներ: Փալմըրը հրաժարվել է  բացահայտել շինարարության գինը, որն իրականացվում է չինական Jinling Shipyard նավաշինական ընկերությունում: Ըստ Forbes-ի` ավստրալացի գործարարի կարողությունը 2012թ. կազմել էր 795 միլիոն դոլար: Ըստ այլ վարկածների` այն գերազանցում է 6 միլիարդ դոլարը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.