Logo

Articles

Ողբերգություն Շվեյցարիայում

Created on Thursday, 28 February 2013 02:54 Written by AMGA TV

swiss 6Ճշտված տվյալներով, երեք մարդ է զոհվել, եւս յոթը վիրավորվել են հրաձգության ընթացքում, որ տեղի է ունեցել Շվեյցարիայի Լյուցըրն քաղաքի մերձակայքում գտնվող գործարանում: Տեղական ոստիկանության եւ դատախազության ներկայացուցիչները հայտնել են, թե հրաձգության հեղինակը զոհվածների մեջ է: Միջադեպը տեղի էր ունեցել Մենցնաու քաղաքի Kronospan փայտամշակման ձեռնարկությունում: Հանցագործը առավոտյան ժամը 9-ին մտել էր ճաշարան եւ կրակ բացել: Դեպքի վայր են ժամանել 3 ուղղաթիռ, ոստիկանների, բժիշկների և փրկարարների 15 մեքենա։ Միջադեպի հետեւանքով լուրջ վնասվածքներ ստացած անձինք ուղղաթիռներով տեղափոխվել են հիվանդանոց: Նաեւ թեժ գիծ է բացվել ֆաբրիկայի աշխատակիցների ընտանիքի անդամների համար: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հրաձիգը կարող էր տառապել հոգեկան խանգարմամբ : Ոստիկանները հայտնել են, որ հրաձիգը 42 տարեկան էր: Նա 10 տարի աշխատել է գործարանում եւ հանգիստ ու ոչ կոնֆլիկտային աշխատակից է եղել, սակայն այս տարի փոխվել էր, հաճախ խոսում էր ինքն իր հետ: Նա գործարանում օպերատոր էր աշխատում, ուներ երեխաներ: Ոստիկանությունն առայժմ չի կարողանում բացատրել դեպքի դրդապատճառները: Նշենք, որ օրեր առաջ գործարանը հայտնել էր արտադրության կրճատման մասին։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.