Logo

Articles

Նախկին ոստիկանը ծրագրում էր մասնատել եւ ուտել կանանց

Created on Wednesday, 27 February 2013 00:08 Written by AMGA TV

valle 4Նյու Յորքում հետաքննում են ոստիկանի գործը, ում տեղական մամուլում կնքել են մարդակեր-ոստիկան անվամբ: Գիլբերտո Վայեն մտադիր էր առեւանգել սեփական կնոջը` Քեթլին Վայեին` բռնաբարելու, սպանելու եւ ուտելու համար: Ոստիկանը ձերբակալվել էր անցած տարվա նոյեմբերին: Նրա 28-ամյա կինը տեղեկացել էր ամուսնու ծրագրերի մասին` լրտեսական ծրագրեր տեղադրելով նրա համակարգչի վրա: Նման քայլի նրան դրդել էր ամուսնու տարօրինակ վարքը: Պարզվել է, որ ամուսինը մասնատման սիրահարների եւ մեռյալների լուսանկարների կայքերի մշտական այցելու էր դարձել: -Նրանք պատրաստվում էին կապել ինձ եւ կտրել կոկորդս: Ապա հաճույք ստանալ` դիտելով, թե ինչպես է հորդում արյունս,- դատարանում պատմել է կինը: Ոստիկանն ընկերների հետ ծրագրում էր առեւանգել մոտ հարյուր կանանց: Մի զոհին ուզում էին ողջ-ողջ վառել կրակի վրա: Ըստ համակարգչի նյութերի` եւս երկու կանանց պատրաստվում էին բռնաբարել: Ոստիկանի պաշտպանները պնդում են, որ խոսքն անվնաս ֆանտազիաների մասին է, որի համար չի կարելի պատժել: Սակայն դատախազը նշել է, թե ոստիկանն իսկական սպառնալիք է դարձել իրական կանանց համար: Գիլբերտո Վայեին ցմահ ազատազրկում է սպառնում, ինչպես եւ նրա գործընկեր Մայքլ Վան Հայզին, ով ներկայումս ավտոմեխանիկ է աշխատում Նյու Ջըրզիի Թրենթըն քաղաքում, իսկ նախկինում Վայեի հետ աշխատել է Նյու Յորքի ոստիկանությունում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.