Logo

Articles

Ձյան փոթորկի պատճառով երկու մարդ է մահացել

sevo 5ԱՄՆ-ը փետրվարի 25-ին պատուհասել է ձյան փոթորիկը, դրա հետեւանքով զոհվել է 2 մարդ: Նրանցից մեկը կորցրել է կառավարումը Կանզըսի ձյունապատ ճանապարհին, իսկ մյուսը մահացել է իր սեփական տան տանիքի փլուզման հետեւանքով՝ Օկլահոմայի հյուսիսում: Ներկայում փակ են Օկլահոմա տանող ճանապարհները: թեքսըս եւ Կանզըս նահանգներ տանող ճանապարհները անցած շաբաթվանից մասամբ փակ են: Տարածաշրջանում չեղյալ են հայտարարվել մի շարք ավիաչվերթներ: Ձյան առատ տեղումներին չեն դիմանում Օկլահոմայի տների տանիքները: Երեկ ձյան փոթորիկը լքել է Թեքսըսի տարածքն ու տեղափոխվել Կանզըս Սիթի: Համաձայն պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության՝ Թեքսըսի Ամարիյո քաղաքի մոտ տեղացել է շուրջ 43 սմ ձյուն: Ուժեղ քամու հետեւանքով փակ են Ամարիոյի ու Լաբոկայի օդանավակայանները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.