Logo

Articles

Դատում են երեխաներին մեքենայի մեջ թողնելու համար

Created on Thursday, 21 February 2013 01:05 Written by AMGA TV

keed 4Թենեսի նահանգի Սմիրնա քաղաքի բնակչուհի, 25-ամյա Սամանտա Հարփըրին, որն անցած տարվա օգոստոսին 35 աստիճան ջերմության պայմաններում թողել էր իր երկու փոքրիկ երեխաներին փակ ավտոմեքենայում, ներկայացվել է սպանության մեղադրանք: 2012 թ. օգոստոսի 2-ին Հարփըրը թողել էր իր 2 տարեկան դստերը՝ Սավաննային ու 3 տարեկան Դենիելին որդուն տան մոտ կայանած ավտոմեքենայում, իսկ ինքը գնացել է տուն ու քնել: Երեխաների հետեւից 3 ժամ անց վերադառնալով՝ կինը նրանց մահացած էր հայտնաբերել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մեքենայում ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը: Կնոջը ներկայացվել է ծնողական պարտականությունների չկատարման ու սպանության մեղադրանք: Ներկայումս կինը կալանավորված է։ Հարփըրի փաստաբան Ջերըլդ Մելթընն առաջին լսման ժամանակ պատահածն անվանել է ողբերգական պատահականություն: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.