Logo

Articles

Լրագրողները մեղադրել են Օբամայի վարչակազմին

kar 4Ամերիկյան նախագահական աշխատակազմի լրագրողները քննադատել են Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնիին այն բանի համար, որ լրագրողներին չեն թողնում մասնակցել Օբամայի որոշ միջոցառումների, նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն չեն տալիս իրենց եւ ավելի ուշ են հաղորդում  անցկացվելիք հանդիպումների մասին: Անցած կիրակի Օբաման գոլֆ է խաղացել Թայգըր Վուդսի հետ: Դաշտին մոտ չեն թողնվել ոչ լրագրողները, ոչ լուսանկարիչները: Այս ուրբաթ Օբաման հանդիպելու է Ճապոնիայի վարչապետի հետ: Խնդիրների շուրջ իրենց հարցերի բարձրաձայնման հնարավորության տրամադրման մասին լրագրողներից մեկի հարցին Քարնին բրիֆինգի ժամանակ պատասխանել է, որ հիանալի հասկանում է նրանց, քանի որ երկար տարիներ լուսաբանել է Սպիտակ տան գործունեությունը: Նա խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որ լրագրողները ունենան առավելագույն հասանելիություն պետության ղեկավարին: Քարնիի հաշվարկով Օբաման մինչ օրս տվել է 35 ասուլիս, մինչդեռ Ջորջ Բուշ-կրտսերը՝ 19: Բացի այդ, Օբաման 591 հարցազրույց է տվել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.