Logo

Articles

Ջան Քերին մեկնում է շրջագայության

Created on Thursday, 21 February 2013 00:45 Written by AMGA TV

erri 5ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջան Քերին փետրվարի 24-ից մարտի 6-ը կանցկացնի իր առաջին արտասահմանյան այցելությունները, որոնց շրջանակներում նա ծրագրում է լինել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Թուրքիայում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում եւ Արաբական Միացյալ էմիություններում:

Նշված բոլոր երկրներում նա ծրագրում է հանդիպել իշխանությունների եւ քաղաքական տարբեր ուժերի ղեկավարների հետ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Վերջինիս փոխանցմամբ` Քերին ծրագրում է իր այցերի ընթացքում քննարկել ինչպես երկկողմ գործակցությանը, այնպես էլ համաշխարհային քաղաքականությանը, անվտանգությանը, Սիրիայում եւ Մալիում ներկա իրավիճակին առնչվող հարցեր

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.