Logo

Articles

Ակտիվիստուհիները ակցիան են անցկացրել

Created on Wednesday, 13 February 2013 04:23 Written by AMGA TV

aarch 5Ուկրաինական Femen շարժման ներկայացուցիչները Փարիզի Աստվածամոր տաճարում ակցիա են իրականացրել Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի գահից հրաժարվելու պատվին: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, զբոսաշրջիկներին միախառնված՝ 8 ակտիվիստուհիներ ներխուժել են տաճար, որտեղ փետրվարին ցուցադրվում են Նոթր-Դամ-դե-Փարիի 9 նոր զանգերը: Հանելով երկար վերարկուները՝ կիսամերկ կանայք փայտիկներով հարվածել են զանգերին եւ անգլերեն բղավել. Պապն այլեւս չկա: Կանանց մեջքին գրված է եղել Վերջ հոմոֆոբիային, Հավատքի ճգնաժամ, Հաջողությո՛ւն, Բենեդիկտոս արտահայտությունները: Տաճարի պահակախումբը նրանց դուրս է բերել փողոց, որտեղ օրինախախտները սկսել են աղմկահարույց վանկարկումներով պաշտպանել ներկայումս ֆրանսիական կառավարությունում քննարկվող միասեռ ամուսնությունների եւ հոմոսեքսուլիստներին երեխաներ որդեգրել թույլատրելու վերաբերյալ օրենքները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.