Logo

Articles

Օգնություն Գյումրիին

Created on Wednesday, 13 February 2013 04:00 Written by AMGA TV

Telethon 6AMGA հեռուստաալիքի եթերում երեկ` փետրվարի 10-ին կայացել է հեռուստամարաթոն Երկրաշարժի 25-րդ տարելիցի առթիվ` նվիրված Գյումրիի աղետյալներին։ Թելեթոնը կայացել է առավոտյան ժամը 11-ից մինչև երեկոյան ժամը 10-ը: Ժամեր տեւած թելեթոնի ընթացքում տրվել է մոտ 37 հազար դոլարի խոստում: Թելեթոնին մասնակցել են հայ համայնքի հայտնի արվեստագետներ, անվանի գործիչներ եւ պարզապես շարքային քաղաքացիներ: Ակտիվորեն մասնակցել են Արտաշես Ավետյանը, պապին Պողոսյանը, Գեւորգ Չաքմանյանը, Արմեն Հովհաննիսյանը, Սալբի Մայիլյանը, Ռազմիկ Մանսուրյանը, Արթուր Մադոյանը, դուդուկահար Ռուբեն Հարությունյանը, որոնք իրենց լուման են ներդրել հումորի և մշակույթի հայոց օրրանի՝ Գյումրիի կարիքավոր ընտանիքներին օգնելու սուրբ գործին: Հատուկ շնորհակալություն բժշկուհի Նարինե Հարությունյանին: Հեռուստամարաթոնը կազմակերպել էին AMGA հեռուստաընկերությունը տնօրեն Էդուարդ Քալայջյանը, բարերար՝ Էլվիս Մադաթյանը, հեռուստալրագրողներ Արմեն Բարսեղյանն ու Ռուդիկ Հովսեփյանը, Համայնապատկեր ամսագրի գլխավոր խմբագիր Սարո Գյոդակյանը, ազատարմատիկ Հրանտ Թոմասյանը, AMGA հեռուտաընկերության լրատվական եւ մշակութային հաղորդաշարների հաղորդավարները Ստեփան Հովակիմյանը, Ռուբեն Թելունցը, Պետրոս Սարգսյանը, Հովհաննես Բալայանը, Հարութ Բրոնոզյանը, ասմունքող եւ լրագրող Նունե Ավետիսյանը, եթերային ռեժիսյոր AMGA News եւ Harmony TV լրատվական եւ մշակութային հարորդաշարների ղեկավար Կարինե Կեպենյանը օպերատորներ Հարություն Ճերմակյանը եւ Վահիկ Խաչատրյանը։ Հեռախոսակապը ապահովել էր Connect to ընկերությունը, տպագրական աշխատանքները կատարեց Yerevan Printing-ը oգնեցին մի խումբ կամավորներ: Թելեթոնը, սակայն այսքանով չի ավարտվել, գործարարները եւս կարող են շարունակել իրենց նվիրատվությունները ամերիկյան MEDA Multicaltural Aoutrich հասարակական կազմակերպությանը` դա կարող եք ներկայացնել որպես տուքերից զերծ ծախս: Նշենք, որ համայնքի բազմաթիվ գործարարներ այդպես էլ չանսացին մեր կոչին եւ չմասնակցեցին թելեթոնին հակապես Գյումրեցի այն գործարարները որոնք բազմաթիվ բիզնեսներ եւ բուժհաստատություններ ունեն Գլենդելի եւ Նորթ Հալիվուդի տարածքում կրում են Գյումրի եւ Շիրակ անունները։ AMGA News-ը պատրաստ է հայտարարըլու այն բոլոր բիզնեսների անունները որոնք կուղարկեն իրնեց նվիրատվությունները եւ սատար կկանգնեն Գյումրիի կարիքավոր ընտանիքներին։ AMGAհեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում այն բոլոր նվիրատուներին, որոնք մասնակցեցին եւ իրենց ներդրումը բերեցին այս սուրբ գործին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.