Logo

Articles

Բարաք Օբամայի երդման արարողությունը


obamama 9Վաշինգտոնում հունվարի 21-ին կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման պաշտոնական արարողությունը: Արարողությունից առաջ Օբաման ընտանիքի հետ այցելել է Սենտ- Ջանս եկեղեցի եւ մասնակցել պատարագի: Նախագահական շքախումբը եկեղեցի ժամանել է տեղական ժամանակով առավոտյան 8.30-ին: Պատարագին ներկա է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդընը ընտանիքի հետ: Երդման հանդիսավոր արարողությանն Օբաման ժամանել է կնոջ՝ Միշել Օբամայի եւ դստրերի հետ: Արարողությանը մասնակցել են նաեւ ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Կարտըրը եւ Բիլ Քլինթընը: Օբաման ելույթով հանդես է եկել տասնյակ հազարավոր քաղաքացիների առջեւ: Փոխնախագահ Բայդընի երդումն ընդունել է Գերագույն դատարանի անդամ Սոնյա Սոտոմեյորը, իսկ Օբամայի երդումն ընդունել է երկրի Գերագույն դատարանի ղեկավար Ջոն Ռաբըրթսը: -Ես` Բարաք Հուսեյն Օբամաս, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտավորությունները, եւ ուժերիս չափով, կպահպանեմ եւ կպաշտպանեմ ԱՄՆ սահմանադրությունը: Թող Աստված օգնական լինի ինձ,-ասել  է 44-ամյա Օբաման` ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա: Երդման տեքստն անգլերենում 35 բառից է բաղկացած:   Երդմնակալությունից հետո նախագահ Օբաման լանչի է մանսակցել Կապիտոլիումի շենքում, իսկ դրանից հետո մասնակցել Փենսիլվենիա Ավենյուում կայացած ռազմական շքերթին: Նշենք, որ Օբաման եւս մեկ անգամ երդվել է երեկ` Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.