Logo

Articles

Նյու Յորքում մաֆիոզների են ձերբակալել

mafiia 8Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են հանցագործ խմբավորումների 32 անդամների ձերբակալության մասին, ովքեր մեղադրվում են աղբահանության ոլորտում ռեկետով զբաղվելու մեջ: Բոլոր ձերբակալվածները 3 խոշոր հանցագործ խմբավորումների՝ Ջենովեզեի, Գամբինոյի եւ Լուկեզեի շարքային անդամներ են: Ձերբակալվել է խմբավորման պարագլուխներից մեկը` Պապա Սմուրֆ մականունով հայտնի Կարմին Ֆրանկոն: Դատախազությունը նշել է, որ ձերբակալվածները վերահսկում էին աղբահանությամբ զբաղվող Waste Disposal ընկերությունը: Շուկայում իրենց մասնաբաժինն ընդլայնելու համար նրանք ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնացել փոքր բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ իրենց մրցակիցներին: Բացի այդ, մաֆիայի անդամները դրամ են շորթել այլ ընկերություններից: Նրանց գործողությունների հետեւանքով աղբահանությունը նյույորքցիներին մի քանի անգամ թանկ էր արժենում, քան այլ քաղաքներում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.