Logo

Articles

Սպանվել է պատահական գնդակից

Created on Friday, 18 January 2013 01:39 Written by AMGA TV

krak 5Լոս Անջելեսում պատահական անցորդը սպանվել է արձակված գնադակից, երբ կանգնած է եղել Ջեֆերսըն զբոսայգու մոտ գտնվող իր տան բակում: Ոստիկանության տվյալներով, ողբերգական դեպքը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Մոտ 20 տարեկան կինը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում եւ մինչեւ ոստիկանների ու պարամեդիկների ժամանելն արդեն մահացած է եղել: Քննիչների փոխանցմամբ, նա հանցագործների թիրախը չի եղել, այլ պատահական գնդակ է ստացել: Դեպքը կարող է կապված լինել ավազակախմբերի միջեւ ընդհարման հետ: Սպանության մասին տեղեկություններ ունեցողները կարող են զանգահարել Los Angeles Regional Crime Stoppers at (800) 222-8477 հեռախոսահամարով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.