Logo

Articles

Մըկդանաին Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում

mcad 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դենիս Մըկդանաին կնշանակի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին: Ներկայումս Մըկդանան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալն է: Սպասվում է, որ Մըկդանան նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Ջեք Լյուին, որին Օբաման առաջադրել է ֆինանսների նախարարի պաշտոնում։ Մըկդանան կդառնա Սպիտակ տան աշխատակազմի 4-րդ ղեկավարը Օբամայի պաշտոնավարման ընթացքում: Այդ պաշտոնը զբաղեցրել են Ռամ էմանուելը, որը ներկայումս Չիկագոյի քաղաքապետն է, Բիլ Դեյլին, որը Բիլ Քլինթընի օրոք զբաղեցրել է առեւտրի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, եւ Փիթ Ռոուզը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.