Logo

Articles

Օբաման ասուլիս է տվել

oba 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուսումնասիրում է զենքի կիրառման սահմանափակումների վերաբերյալ առաջարկները, որպեսզի հնարավոր լինի խուսափել Սենդի-Հուկ դպրոցի սպանությունների կրկնությունից: Փոխնախագահ Ջո Բայդընի կողմից մշակված առաջարկների ցուցակում կան այնպիսինները, ինչպիսիք են ավելի լուրջ ստուգումներն ու որոշակի զինատեսակների արգելքը: Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Օբաման հայտարարել է, որ որոշ միջոցներ կարող են իրականացվել առանց Կոնգրեսի մասնակցության, քանի որ ըստ Օբամայի, Կոնգրեսը չի աջակցի փորձագետների շատ առաջարկների` զենքի վաճառքի խստացման հարցում: Օբաման ասուլիսում նաեւ նշել է, թե վերջին շրջանում ԱՄՆ նախագահին հաճախ են քննադատում` վարչակարգը տղամարդկանց ընկերախմբի վերածելու մեղադրանքով: Դրա պատճառն այն է, որ նախագահը դեռեւս հիմնական պաշտոններում ոչ մի կին չի նշանակել: Օբամայի նկատմամբ հաճախ են մեղադրանքներ հնչում նաեւ պաշտոններում ռասայական անհավասար բաշխումների համար: ԱՄՆ նախագահը լրագրողներին կոչ է արել զերծ մնալ վաղաժամ քննադատություններից, քանի դեռ լիովին վարչակազմը ձեւավորված չէ: Նա նշել է, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվում, այլ ոչ թե՝ հետ: Խոսելով պարտային ճգնաժամի մասին` Օբաման հիշեցրել է Կոնգրեսի հանրապետականների հետ երկրի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու շուրջ նոր պայքարի վտանգի մասին: Օբաման շեշտել է, որ հրաժարվում է պարտքի վերին շեմի շուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ: Նախագահ Օբաման սակայն նշել է, թե պատրաստ է պետական բյուջեի պակասորդի շուրջ բանակցություններ վարել, սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ապահովելու, որ երկիրը կատարի իր պարտքային պարտավորությունները: ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե Միացյալ Նահանգները արկածախնդրություն որոնողների երկիր չէ, եւ եթե Կոնգրեսը ցանկանում է իրեն փոխանցել պարտքի շեմը բարձրացնելու համար պատասխանատվությունը, ապա մեծ հաճույքով կընդունի այն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.