Logo

Articles

Կրակոցներ Սան Դիեգոյի կինոթատրոնում

Created on Tuesday, 15 January 2013 00:54 Written by AMGA TV

sandie 8Սան Դիեգո քաղաքում, ոստիկանները նախօրեին կրակ են բացել եւ վիրավորել են մի տղամարդու, ով առեւտրային խոշոր համալիրի կինոդահլիճում ատրճանակով սպառնացել է այցելուներին։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, ժամը 3:50-ին, Reading Cinemas Carmel Mountain կինոսրահում, Թշվառները ֆիլմի ցուցադրության ժամանակ: Ըստ ականատեսների, Էսքոնդիդոյի 20-ամյա բնակիչ ոմն Բիլոդոն նախ վիճել է մի կնոջ հետ, երբ անցորդներից մեկը նրան փորձել է կարգի հրավիրել, տղամարդը գրպանից ատրճանակ է հանել եւ սպառնացել։ Ապա այդ տղամարդը ներխուժել է համալիրի կինոթատրոնի դահլիճ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան կարգադրել են հանձնվել, եւ երբ նա մերժել է պահանջը` կրակ են բացել, վիրավորել եւ ձերբակալել են Բիլոդոյին։ Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կասկածյալը դեպքից առաջ ինքնասպանություն գործելու մտադրության մասին գրություն էր թողել տանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.