Logo

Articles

Մահացու վթար Օրընջ Քաունթիյում

accid 4Օրընջում 3-ամյա աղջնակը ծնողների հետ ավտոբուսի էր սպասում կանգառում շաբաթ երեկոյան, երբ վրաերթի է ենթարկվել: Երեխան մահացել է, իսկ հայրը ծայրահեղ ծանր վիճակում է: Kia Soul մակնիշի մեքենայի վարորդը ոստիկաններին պատմել է, որ Թասթըն-ավենյուի վրա ստիպված է եղել մի կողմ քաշվել, որպեսզի վթարի չենթարկվի այլ մեքենայի կողմից, եւ երկրորդ անգամ բախվել է ավտոբուսի կանգառին: Փորքիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հայրը վերակենդանացման բաժանմունքում է, բայց բժիշկները հույս ունեն, որ կփրկվի: Երեխայի մայրը չի վիրավորվել: Չեն տուժել նաեւ 29-ամյա վարորդը, նրա որդին ու ուղեւորը: Օրանջի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդ Լոպեզի խոսքով, վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.