Created on Tuesday, 15 January 2013 00:32 Written by AMGA TV
Քանդվող ճանապարհներ եւ կամուրջներ, խաթփարված էներգահամակարգ, ԱՄՆ ենթակառուցվածքները սկսել են ավելի մեծ վտանգ ներկայացնել բնակչության համար: Սակայն կառավարությունը միլիարդներ է հատկացնում ողջ աշխարհում պատերազմներ վարելու վրա` չզբաղվելով մարդկանց անվտանգության մասին:
Փաստացի առանց ուշադրության է մնում ներքին սպառնալիքը, որ կարող է ամեն պահ լուրջ վտանգ դառնալ: Վերջին ամիսներին դաշնային իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ էլեկտրամատակարումը բավարար չափով պաշտպանված չէ, եւ յուրաքանչյուր չարագործ կարող է վնաս հասցնել երկրին: Անցած տարվա հոկտեմբերի Սենդի փոթորիկը 63 միլիարդի վնաս հասցրեց, ավելի քան 4,5 միլիարդ մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ Նյու Յորքը փաստացի կաթվածահար էր եղել: Փոթորկից երկու ամիս անց հետեւանքները դեռ վերացված չեն: Շանհայի, Հոնգկոնգի եւ Ամստերդամի պես քաղաքներում հնարավոր չէ, որ գլխավոր շինությունները երկու ամսից ավելի շարքից դուրս եկած լինեն, քանի որ կա հստակ ենթակառուցվածք: ԱՄՆ էլեկտրացանցերի 90 տոկոսը պատկանում է մասնավոր ընկերություններին, որոնք կախվածություն ունեն ներդրողներից, եւ միայն դաշնային կառավարությունը կարող է ազդել իրավիճակի վրա: Խնդիրը միայն էլեկտարական համակարգը չէ, մասնագետները նշում են, որ բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ, ջրամբարներ գտնվում են փլուզման վտանգի տակ եւ շուտափույթ վերանորոգման կարիք ունեն: Այդ հանգամանքը սպառնում է դառնալ Ամերիկայի նոր սպառնալիքը եւ անհրաժեշտ են գործուն միջոցներ իրավիճակը շտկելու համար: