Created on Friday, 15 June 2012 04:02 Written by AMGA TV
Թուրքիայի քաղաքացին Ուգանդայում բռնաբարել է ամերիկացի դիվանագետին, տեղեկացնում է թուրքական Վաթան պարբերականը: Գործարար Էրգրյուլ Օնդերն ապրիլի 29-ին ընկերների հետ խնջույք է կազմակերպել Կամպալա քաղաքի բարերից մեկում: Նույն վայրում է եղել նաեւ ամերիկացի դիվանագետը: Երբ բոլորն արդեն թունդ հարբած են եղել, թուրք տղամարդն ամերիկուհուն տարել է սենյակներից մեկը եւ բռնաբարել: Ապա նա կնոջը հետ է վերադարձրել բար եւ դիմել փախուստի: Ամերիկացի դիվանագետն ուշքի գալով ոստիկանության է դիմել: Օնդերին հաջողվել է ձերբակալել. նա այժմ կկանգնի ուգանդական դատարանի առաջ: