Logo

Articles

Քուրդ ակտիվիստուհիներ են գնդակահարվել Փարիզում

pariss 6Փարիզում գնդակահարվել է 3 կին, ովքեր ենթադրաբար կապված էին քրդական ազգայնական կազմակերպությունների հետ: Նրանց մարմինները հայտնաբերվել են Փարիզում Քրդական ինստիտուտի շենքի մոտ: Սպանվածներից մեկը՝ Սաքինե Չանսըզը, եղել է Քրդական բանվորական կուսակցության համահիմնադիրներից մեկը: Մյուս կինը՝ Ֆիդան Դողանը, Բրյուսելում գտնվող Քրդական ազգային կոնգրեսի ներկայցուցիչն է եղել: Սպանված երրորդ կնոջ անունն է Լեյլա Սոյլեմեզ: Սպանությունը կատարվել է չորեքշաբթի ցերեկը, սակայն նրանց մարմինները հայտնաբերվել են միայն հունվարի 10-ին: Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն 25 տարի շարունակ Քրդական բանվորական կուսակցությունը պայքար է մղում իշխանությունների հետ: Քրդերը ձգտում են իրենց առանձին պետությունը ստեղծել երկրի հարավարեւելյան շրջաններում: Վերջին ժամանակներս Թուրքիայի իշխանությունները փորձում են 1999-ից ազատազրկված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջոցով համոզել քուրդ գրոհայիններին վայր դնել զենքը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.