21-ամյա կինը կանգնելու է դատարանի առջեւ` ընկերոջ երկու տարեկան աղջնակին կծու պղպեղով թունավորելու մեղադրանքով: 21-ամյա Ամենդա Սորենսընը ձերբակալվել է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության եւ երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով: Ջոյլին Գարսիան անցած շաբաթ մահացել էր Էփփլ-Վյալիի իրենց տանը: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում որը կտեւի մի քանի շաբաթ կպարզվի երեխայի մահվան իրական պատճառը: Սորենսընի համար դատարանը 500 հազար դոլար գրավ է նշանակել: