Logo

Articles

Դանըլդ Թրամփը օրանգուտան չէ

Trump 5Միլիարդատեր Դանըլդ Թրամփը ներկայացրել է իր ծննդյան վկայականը՝ ապացուցելու համար, որ ինքը օրանգուտանի որդի չէ: Նա իր ծննդյան վկայականի պատճենը ուղարկել է հայտնի կատակերգու Բիլ Մարին, որը խոստացել էր 5 մլն դոլար նվիրաբերել Թրամփի ընտրած ցանկացած բարեգործական կազմակերպության, եթե նա կարողանա ապացուցել, որ ինքը չի հանդիսանում օրանգուտանի որդի:

Մարին ուղղված՝ Թրամփի փաստաբանի նամակում ասվում է, որ ուղարկված պատճենը վկայում է այն մասին, որ միլիարդատերն ու հեռուստահաղորդավարը հանդիսանում է Ֆրեդ Թրամփի որդին, այլ ո՛չ օրանգուտանի: Փաստաբանը նաեւ խնդրել էր անհապաղ ուղարկել խոստացված գումարը, որը Թրամփը կկիսի 5 բարեգործական ընկերությունների միջեւ: Վկայականից պարզ է դառնում, որ Թրամփը ծնվել է 1946 թվականի հունիսի 14-ին Նյու-Յորքի Քուինս շրջանում: Նրա ծնողներն են Ֆրեդ Թրամփն ու Մերի Մաքլեոդը: Նշենք, որ Մարը նման հայտարարությամբ էր հանդես եկել երկուշաբթի՝ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.