Logo

Articles

Կոլորադյան հրաձիգի գործով լսումներ են սկսվել

Created on Wednesday, 09 January 2013 01:03 Written by AMGA TV

hradz 6Կոլորադո նահանգում 25-ամյա Ջեյմս Հոլմսի գործով նախադատական լսումներ են սկսվել: Հոլմսը Աուրորա քաղաքի կինոթատրոններից մեկում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ կրակել էր հանդիսատեսների վրա: 12 մարդ զոհվել, 58-ը վիրավորվել էին: Լսումները կշարունակվեն մի քանի օր: Դատավոր Ուիլյամ Սիլվեսթրը, լսելով դատախազության եզրահանգումները, կորոշի՝ կան արդյոք բավարար հիմքեր դատական գործընթաց սկսելու համար: Դահլիճում գտնվող լրագրողների խոսքով՝ նիստին ներկա Հոլմսը ոչինչ չարտահայտող դեմք ուներ, նա ոչ մի բառ չի արտաբերել: Ցուցմունք է տվել Հոլմսի ձերբակալությանը մասնակցած ոստիկան Ջեյսըն Օյվաթը, որը հայտնել է, որ Ջեյմսը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել եւ համընդհանուր խուճապը դիտել է միանգամայն բացակա տեսքով: Ոստիկանի խոսքով՝ Հոլմսն անձամբ է հայտնել, որ իր բնակարանում պայթուցիկ սարքեր կան:

Ականատեսները պատմել են, որ հանցագործը հատուկջոկատային ոստիկանի հագուստով էր, մոտը եղել է հակագազ եւ զրահաբաճկոն: Հոլմսը զինված է եղել ինքնաձիգով, հրացանով եւ երկու ատրճանակով: Նախքան կրակ բացելը նա արցունքաբեր գազով նռնակ է նետել դահլիճ: Հիշեցնենք, Հոլմսը Կոլորադո նահանգի Դենվերի Համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոկտորանտ էր, սակայն ողբերգությունից մեկ ամիս առաջ ուսուցումն ընդհատելու որոշում էր կայացրել: Ըստ դատական փաստաթղթերի՝ որոշ ժամանակ նրան տեսել են հոգեբույժի մոտ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.