Logo

Articles

Հրդեհ է բռնկվել Dreamliner-ում

dream 3Բասթընի օդանավակայանում հրդեհ է բռնկվել Boeing 787 Dreamliner դատարկ ինքնաթիռում: Միջադեպի ընթացքում ոչ ոք չի տուժել: Այդ մասին հայտնել է Japan Airlines ավիաընկերությանը, որին պատկանում է ինքնաթիռը: «Բոյինգ»-ը հունվարի 7-ին Մասաչուսեթսի նահանգի Լոգըն միջազգային օդանավակայան էր ժամանել Տոկիոյից: Այն բանից հետո, երբ բոլոր ուղեւորներն ու անձնակազմը դուրս են եկել օդանավից, այնտեղ են բարձրացել հավաքարարները, որոնք ծխի հոտ են զգացել: Պատահարի վայր են ժամանել հրշեջները, որոնք մեկ ժամվա ընթացքում մարել են ֆյուզելյաժի ստորին հատվածում հայտնաբերված կրակը: Հրդեհի պատճառը էներգետիկ սարքավորման մարտկոցի պայթյունն է եղել: Մի քանի շաբաթ դրանից առաջ երեք Boeing 787 Dreamliner օդանավերի էլեկտրական համակարգերում խնդիրներ էին հայտնաբերվել: Բացի այդ, ավելի վաղ նոր օդանավերում շարժիչների անսարքություններ եւ վառելիքի արտահոսքի դեպքեր էին գրանցվել: Ավիաընկերության տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել օժանդակ ուժային կայանքում: Կրակն սկսվել է կայանքի մարտկոցներից մեկում, որն օգտագործվում է միայն այն ժամանեկ, երբ ինքնաթիռը գտնվում է գետնի վրա: ԱՄՆ-ի փոխադրումների անվտանգության կոմիտեն միջադեպի հետաքննություն է սկսել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.