Logo

Articles

Ամերիկյան անօդաչու է կործանվել

Created on Wednesday, 09 January 2013 00:05 Written by AMGA TV

anod 4Ֆիլիպինների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ երկրի ջրերում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության կործանված անօդաչու թռչող սարք: Սինհուա գործակալության փոխանցմամբ, Հարավային Լուսոնի ռազմածովային ուժերի հրամանատար, կապիտան Ռոմմել Ջեյսըն Գալանգայի տվյալներով՝ ամերիկյան անօդաչու BQM-74 սերիայի ինքնաթիռը հայտնաբերվել է հունվարի 6-ին Տիկաո կղզու ափերի մոտ: Սարքավորումը հայտնաբերել են տեղի ձկնորսները, որոնք սկզբում այն ընդունել են ռումբի տեղ: Ֆիլիպինյան զինված ուժերը տվյալներ չունեն, թե անօդաչու թռչող սարքը երբ կարող էր կործանվել կղզու ափերի մոտ եւ ինչ հանձնարարություն կարող էր իրականացնել: BQM-74 անօդաչու սարքավորումը կիրառվում է գլխավորապես որպես օդային թիրախ, որը կարող է հակադարձել հարձակմանը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.