Logo

Articles

Փրկարարները փրկել են հղի կնոջը եւ երեխային

preg 9Հունվարի 6-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 5-ի սահմաններում փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի տներից մեկում երիտասարդ կինը ծննդաբերում է, եւ շտապօգնության բրիգադը ճանապարհի մերկասառույցի եւ անանցանելիության պատճառով չի կարողանում մտնել գյուղ: Ապարանի փրկարարները կարողացել էին մեծ դժվարությամբ անցնել անանցանելի ճանապարհը, ու հղի վիճակում գտնվող 19-ամյա Գյուլնարա Պետրոսյանին հարազատների հետ գյուղից տեղափոխել են Երեւան-Ապարան մայրուղի, ընդ որում, ամենագնացը ճանապարհին թաղվել է ձյան մեջ եւ երկու կիլոմետրը փրկարարները հղի կնոջը տեղափոխել են պատգարակով: Այսօր գիշերը կինը ծննդաբերել եւ որդի է ունեցել` 3,5 կգ քաշով: Ըստ բժիշկների, մոր եւ երեխայի առողջական վիճակը լավ է: Երեխայի անունը դրել են Սամվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.