Logo

Articles

Էդվարդսի վրայից հանել են մեղադրանքները

Created on Friday, 15 June 2012 03:48 Written by AMGA TV

EDV 8Դատախազությունը նախկին սենատոր Ջոն Էդվարդսի վրայից հանել է բոլոր մեղադրանքները։ Հիշեցնենք, որ Էդվարդսը մեղադրվում էր 2008թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամի գումարներն անօրինական ծախսելու մեջ։ Հիշեցնենք, որ այդ ընտրությունների ժամանակ Էդվարդսը փոխնախագահի թեկնածու էր։ Ըստ մեղադրանքի, 58-ամյա գործիչը գումարները ծախսել է իր սիրուհու վրա: Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք չեն պատրաստվում պնդել Էդվարդսի գործի կրկնակի քննություն անցկացնել, որով նրան սպառնում էր 30 տարվա ազատազրկում եւ 1.5 միլիոն դոլարի տուգանք։ Մինչ այդ երդվյալ ատենակալները նրան արդարացրել էին մի շարք այլ մեղադրանքներով։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.