Logo

Articles

Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից

hivvv 8ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել Մանհաթըն պրեսբիտերիան հասպիտըլից: Նա տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց հետագա հետազոտման համար: Հիլըրի Քլինթընը Մանհեթենում հետազոտվել է տոմոգրաֆով: Նրա վերինծնոտային հատվածում, աջ ականջի մոտ հայտնաբերվել է տրոմբ, որը հետեւանքներ առայժմ չի թողել: Պետքարտուղարին բուժել են հակատրոմբային դեղամիջոցներով: ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է, որ Քլինթընի ինքնազգացողությունը լավացել է, չի բացառվում, որ արդեն եկող շաբաթվա մեջ նա վերադառնա բնականոն աշխատանքի: Ամերիկյան մամուլն արդեն ենթադրել է, որ հիվանդությունը կարող է հարցականի տակ դնել 65-ամյա Հիլըրի Քլինթընի քաղաքական ապագան` մասնավորապես, մասնակցությունը 2016թ. նախագահական ընտրություններին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.