Logo

Articles

Կողոպտել են Բըրբանքի բենզալցակայանը

Created on Wednesday, 26 December 2012 23:35 Written by AMGA TV

burab 4Բըրբանքի ոստիկանությունը որոնում է զինված տղամարդուն, ով կիրակի գիշերը կողոպտել է քաղաքի բենզալցակայաններից մեկը: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում զինված անձը ներխուժել է 2000 North Glenoaks Boulevard հասցեում գտնվող A to Z Service Station լցակայանը, թափահարել ատրճանակն ու աշխատողից պահանջել կանխիկ գումարը: Բըրբանքի ոստիկանության ներկայացուցիչ Էդդի Րուիսի խոսքով, նա վերցրել է առայժմ չպարզված քանակությամբ կանխիկ գումարն ու փախուստի դիմել: Աշխատակիցը, բարեբախտաբար, չի տուժել: Վերջինս կողոպտիչին նկարագրել է որպես աֆրոամերիկացի, մոտ 26 տարեկան եւ 200 փաունդ քաշով: Նա կապտասպիտակ վերնաշապիկով է եղել: Ոստիկանությունը դիմել է բնակիչներին, որեւէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել (818) 238-3000 հեռախոսահամարով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.