Logo

Articles

Օբաման վերադառնում է արձակուրդից

vacat 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով գտնվում է արձակուրդում, Սուրբ Ծնունդը նշել է Հավայան կղզիներում՝ կնոջ եւ աղջիկների հետ: Սպիտակ Տան ներկայացուցիչը հայտնել է, որ Օբամայի օգնականներն ամեն օր նրան տեղեկացնում են երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նշվում է, որ Օբաման օրվա մի մասը անցկացնում է լողափում, զբոսնում է իր աղջիկների հետ, նաեւ չի մոռանում գոլֆ խաղալու մասին: Նա նաեւ ամեն օր մարզվում է: Նշենք, որ արդեն չորրորդ անգամն է, որ ԱՄՆ նախագահը Սուրբ Ծնունդն անցկացնում է Հավայան կղզիներում: Սակայն այս անգամ նրա արձակուրդը երկար չի տեւի: Օբաման, ամենայն հավանականությամբ, Վաշինգտոն կվերադառնա դեկտեմբերի 27-ին, որպեսզի հանրապետականների հետ շարունակի բանակցել սեկվեստրը կանխելու հարցով: Առաջին տիկինը եւ աղջիկները կմնան Հավաիի նահանգում: Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսը եւ վարչակազմն աստիճանաբար մոտենում են փոխզիջման արդեն հինգերորդ շաբաթը շարունակվող բյուջեի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Բանակցություններում հարկային հարցն առանցքային է: Բյուջեի եկամուտը բարձրացնելու համար Օբաման առաջարկում է չեղյալ հայտարարել արտոնություններն այն ամերիկացիների համար, որոնք տարեկան աշխատում են ավելի քան 250 հազար դոլար, իսկ Ջան Բեյնըրը պատրաստ է խոսել միայն միլիոնատերերի համար հարկերը բարձրացնելու մասին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.