Logo

Articles

WikiLeaks-ը միլիոնավոր փաստաթղթեր կհրապարակի

Created on Saturday, 22 December 2012 03:44 Written by AMGA TV

sssa 5WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը հայտարարել է, որ հաջորդ տարի իր ղեկավարած կազմակերպությունը միլիոնավոր նոր ամերիկյան դիվանագիտական փաստաթղթեր է հրապարակելու։ Իր աջակիցներին դիմելով Էկվադորի դեսպանատան պատշգամբից՝ Ասանջն ասել է, որ WikiLeaks-ի կողմից հրապարակվելիք նյութերը վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին։ Ասանջը, ով վերջին շրջանում հազվադեպ է հրապարակավ հանդես գալիս, գովեստով է խոսել ամերիկացի զինծառայող Բրեդլի Մենինգի մասին, ով WikiLeaks-ին արդեն հրապարակված եւ հրապարակվելիք ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերը փոխանցելու համար ԱՄՆ-ում քրեական հետապնդման է ենթարկվում եւ կարող է դատապարտվել մինչեւ 22 տարի ազատազրկման։ Նա նաեւ անբարոյական է համարել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ ԱՄՆ-ում ընթացող քրեական գործը եւ քննադատել է Ավստրալիայի իշխանություններին, որոնք հրաժարվում են պաշտպանել ավստրալահպատակ Ասանջին։ WikiLeaks-ի հիմնադիրը ապաստան է հայցել Էկվադորից եւ արդեն վեց ամիս գտնվում է Լոնդոնում Էդվադորի դեսպանատանը՝ այսպիսով խուսափելով Շվեդիա արտահանձնումից, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցված բռնաբարության մեղադրանքով։ Ասանջը հերքում է մեղադրանքը եւ քրեական գործի հարուցումը պայմանավորում WikiLeaks-ի հրապարակումներով։  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.