Logo

Articles

Սան Պեդրոյի Գրինչին ձերբակալել են

Created on Saturday, 22 December 2012 03:14 Written by AMGA TV

grinch 4Սան Պեդրոյի Գրինչը, ով հազարավոր դոլարների հասնող արժեքով թանկարժեք իրեր էր գողացել Հարավային Կալիֆոռնիայի ողջ տարածքում, ձերբակալվել է: Լոմիտայի դետեկտիվները պարզել են նրա ինքնությունը, 42-ամյա Միխայիլ Վիչորեկն է: Դետեկտիվները ծպտյալ գործակալի միջոցով կապվել են Վիչորեկի հետ, ով թմրանյութ, քարտեր եւ այլ գողացված իրեր էր վաճառում, գտել նրա տունը եւ խուզարկել են այն: Պարզվել է, որ Վիչորեկը գողություններ էր արել Rolling Hills Estates-ում, Թորընսում, Պալոս Վերդեսում, Սան-Պեդրոյում, Քարսընում, Լոնգ-Բիչում եւ Լեյքվուդում: Գողոնի մեջ հատկապես շատ էին ամանորյա բացիկները, կային նաեւ փոշեկուլներ, խաղալիքներ, տնային տեխնիկա եւ ափսեներ: Վիչորեկին ազատ են արձակել 20 հազար դոլար գրավի դիմաց, հունվարի 10-ին նա պետք է կանգնի Թորընսի դատարանի առջեւ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.