Logo

Articles

Չեղյալ հայտարարեվց Ջեքսոն-Վենիկի ուղղումը

Created on Saturday, 22 December 2012 03:03 Written by AMGA TV

jack 6ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ստորագրել է հայտարարություն, որով չեղյալ է հայտարարվել Ռուսաստանի եւ Մոլդովայի նկատմամբ Ջեքսոն-Վենիկի ուղղումը: -Ռուսաստանի հետ մշտական նորմալ առեւտրական հարաբերությունների երկարաձգումը ԱՄՆ-ին թույլ կտա ՌԴ-ի հետ առեւտրում օգտվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրով ընձեռված բոլոր իրավուքներից,- ասված է հայտարարության մեջ, որի տեքստը հրապարակված է Սպիտակ տան կայքում: Ջեքսոն-Վենիկի ուղղումը ԱՄՆ-ում ընդունվել է 1974 թվականին եւ դարձել այն օրենքի քաղաքական պատասխանը, որը սահմանափակում էր բարձրագույն կրթություն ունեցող խորհրդային քաղաքացիների արտագաղթը: Ուղղման տեքստին համապատասխան` ԱՄՆ-ը կարող էր տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը մեղադրում էր մարդու իրավունքները խախտելու մեջ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.