Logo

Articles

Բագրատյանը նախագահի թեկնածու

bagr 9ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մտադիր է առաջադրվել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Նա նշել է, թե դեկտեմբերի 24-ին կայանալու է Ազատություն կուսակցության համագումարը, եւ օրակարգում ընդգրկված է իրեն որպես Հայաստանի նախագահի թեկնածու առաջադրելու հարցը։ ըստ Բագրատյանի, առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Նա միաժամանակ նշել է, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ինքը կհանի իր թեկնածությունը: Նախկին վարչապետը հատուկ շեշտել է, որ հայ ազգային կոնգրեսի կողմից չի առաջադրվում: -Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որեւիցե մեկին կաշկանդած չլինելու համար,- ասել է Բագրատյանը:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.