Logo

Articles

Էլ Չապոյի դստերը կազատեն

Created on Thursday, 20 December 2012 23:59 Written by AMGA TV

elchap 4Աշխարհի ամենահետապնդվող թմրաբարոն Խոակին Էլ Չապո Գուզմանի դստերը ազատ են արձակել Սան Դիեգոյի բանտից: Agence France-Presse-ի փոխանցմամբ, Ալեխանդրինա Ժիզել Գուզման Սալասարը գործարք է կնքել քննության հետ` խոստանալով մեղավոր ճանաչել իրեն մեղադրանքի վեց կետերից մեկով: Ազատ արձակելուց հետո նրան արտաքսելու են Մեքսիկա: Գուսմանի 31-ամյա հղի դստերը ձերբակալել էին հոկտեմբերի 12-ին Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին, Սան Իսիդրո անցակետում, երբ նա փորձում էր ուրիշի անձնագրով մտնել ԱՄՆ տարածք: Նրան փաստաթղթերի կեղծման, խարդախության եւ կեղծ վկայություն տալու մեղադրանք է առաջադրվել: Սկզբում նա հերքում էր բոլոր մեղադրանքները, բայց ի վերջո մեղավոր է ճանաչել իրեն խարդախության մեջ` կալանքից ազատվելու դիմաց:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.