Logo

Articles

Զրահապայուսակ երեխաների համար

payus 5Քանեքթիքըթ նահանգում դպրոցի սպանդից հետո ԱՄՆ-ում ծնողները գնում են զրահապատ թիկնապայուսակներ։ Դրանց ամսական վաճառքն աճել է 3-ից 10 անգամ։ Այդպիսի թիկնապայուսակների արժեքը 300-600 դոլար է։ Թիկնապայուսակի հետեւի հատվածում տեղադրված է կարբոնից պատրաստված զրահապատ վահանակ, որը մի քիչ ավելացնում է նրա քաշը։ Արտադրողներն առաջարկում են այն օգտագործել որպես վահան՝ ուղղելով հակառակորդի կողմը, կամ կրել մեջքին, երբ փախչում ես։ Այդ դեպքում թիկնապայուսակը պաշտպանում է կենսական կարեւորություն ունեցող օրգանները։ Պայուսակները հատկապես հարմար են երեխաների համար: Արտադրողները գնորդներին զգուշացնում են, որ այդպիսի թիկնապայուսակները պաշտպանություն են ապահովում միայն ամենահայտնի հրազենների փամփուշտներից։ 100 դոլար ավել վճարելու դեպքում նրանք թիկնապայուսակի մեջ դնում են լրացուցիչ զրահավահան, որը պաշտպանում է ավելի հզոր փամփուշտներից։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.