Logo

Articles

Բայդենը կգլխավորի բռնության հակազդման հանձնաժողովը

Created on Thursday, 20 December 2012 23:03 Written by AMGA TV

Baidenn 9Բարաք Օբաման փոխնախագահ Ջո Բայդընին կարգադրել է մի հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի զենքի ուժով բռնություն կատարելու խնդրի լուծման հարցերով

Զենքի վերահսկողության հարցն առանձնապես սուր է դարձել Քանեքթիքըտի ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադըմ Լանզան դպրոցում 20 երեխայի եւ 6 մեծահասակի էր սպանել՝ դրանից առաջ տանը սպանելով մորը: -Հինգ օր է անցել այդ հոգեցունց ողբերգությունից: Բռնությունն իր հետքն է թողել հասարակության վրա: Մենք բոլորս պետք է փորձենք ապագայում նվազեցնել բռնությունների քանակը: Այս հինգ օրերին մենք մտածում էինք, ինչ անել, որպեսզի ապագայում այսպիսի ողբերգություններ չլինենԱյդ ուղղությամբ գործողությունները պետք է մեր սրտերում սկսվեն: Անգործության համար ներում չկաՓոխնախագահ Ջո Բայդընը կղեկավարի այն հանձնաժողովը, որը հունվարից ոչ ուշ պետք է տարբերակներ առաջարկի բռնության մակարդակը նվազեցնելու համար: Հանձնաժողովը հստակ խնդիր ունի. հենց հիմա ստույգ բարեփոխումներ վերամշակել,- ասել է Օբաման հատուկ հայտարարության մեջ:   

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.