Logo

Articles

Հարձակում բանկի մոտ

chas 5Էնըհայմում մի կին դաժան հարձակման է ենթարկվել մեկ ուրիշ կնոջ կողմից, ով մուրճով հարվածներ է հասցրել տուժողին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ` երեկոյան, 500 North Euclid  Street հասցեում, Chase Bank-ի մասնաճյուղի ավտոկայանում: Էնահայմի ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Ըրվինի խոսքով, հարձակվողը ցանկացել է կողոպտել տուժածին եւ մուրճով հարվածել է նրա գլխին: Բանկի աշխատակիցներին եւ պատահական անցորդներին հաջողվել է ձերբակալել չարագործին եւ հանձնել ոստիկաններին: տուժածին տեղափոխել են UC Irvine Medical Center, նա գլխի եւ դեմքի հատվածում ծանր վնասվածքներ է ստացել: Կասկածյալի եւ տուժածի անունները չեն հաղորդվում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.