Created on Wednesday, 19 December 2012 22:49 Written by AMGA TV
Փենսիլվենիա նահանգի բանտում ծեծի է ենթարկվել Քեմերըն Դագլըսը, ով հոլիվուդյան դերասան Մայքլ Դագլըսի որդին է: 34-ամյա Քեմերոն Դուգլասը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2010-ին, թմրանյութեր պահելու եւ տարածելու համար, եւս 4.5 տարի գումարվել է արդեն բանտում։ Թմրանյութերի համար դատապարտված երիտասարդը ստացել է ոտքի եւ ձեռքի մատի կոտրվածք՝ թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչների հետ համագործակցելու համար։ Քրեական հեղինակությունը, ով գտնվում է Դագլըսի հետ միեւնույն բանտում, 100 դոլար պարգեւատրում է խոստացել յուրաքանչյուրին, ով նրան վնասվածք կհասցնի բանտային ֆուտբոլի ժամանակ։ Իմանալով այդ մասին՝ Քեմերընը հրաժարվել է մասնակցել խաղին, սակայն դա նրան չի փրկել։