Logo

Articles

Պակիստանցի ահաբեկիչներին դատում են

Created on Wednesday, 19 December 2012 22:20 Written by AMGA TV

pakk 4Ֆլորիդայի Ֆորտ Լատըրդեյլ քաղաքում մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու ներգաղթյալ` Պակիստանից: Իշխանությունները կասկածում են, որ նրանք ծրագրել են Նյու Յորքի տեսարժան վայրերում ահաբեկչություններ կազմակերպել: Դատախազը հայտնել է, որ այդ կերպ 20-ամյա Ռաիս Կազին եւ նրա եբայրը` 30-ամյա Շեհերար Կազին, մտադիր էին վրեժ լուծել ԱՄՆ անօդաչուների հարվածների հետեւանքով Աֆղանստանում զոհվածների համար: Ռաիս Կազին ծայրահեղական ինտերնետ-կայքերով սովորել է ինքնաշեն ռումբ պատրաստել: Նոյեմբերին նա գնացել է Նյու Յորք, որտեղ ուսումնասիրել է ահաբեկչության իրականացման հնարավոր վայրերը. դրանց թվում են` Թայմս-Սքուեր հրապարակը, բրոդվեյան թատրոնները եւ Նյու Յորքի ֆոնդային բորսան: Խուզարկության արդյունքում նրա բնակարանից պայթուցիկ պատրաստելու նյութեր են հայտնաբերվել: Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ նրա ավագ եղբորը, որը, հետաքննության տվյալներով, պետք է ֆինանսավորեր ահաբեկչությունները: Դատարանում երկուսն էլ հերքում են իրենց մեղքը: Մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.