Logo

Articles

Օբաման մերժում է, հանրապետականները ...

fiscal 4 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մերժել է կոնգրեսի պալատի ներկայացուցիչների խոսնակ Ջան Բեյնըրի առաջարկը` զիջումների գնալ`ճեղքվածքը կանխելու համար: Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Բեյնըրը համաձայնել է միլիոնատերերի համար հարկերի բարձրացմանը`պայմանով, որ Օբաման կկրճատի մի շարք սոցիալական ծրագրերի ծախսերը: Ներկայումս դեմոկրատները եւ հանրապետականները ուսումնասիրում են ճեղքվածքից խուսափելու, բյուջեի կրճատման եւ 2013թ. բոլոր քաղաքացիների համար հարկերի բարձրացման հարցերը: Սպիտակ տունն ու հանրապետականները տեւական ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ բյուջետային ճգնաժամի հարցում: Հարկերի բարձրացումը պետք է մեխանիկորեն կատարվի, քանի որ 2013-ին կսպառվեն հարկային արտոնությունները, որոնք ներդրվել էին դեռ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք: Օբաման հանդես է գալիս միջին խավի համար դրանց երկարաձգման օգտին: Կոնգրեսի ընդդիմությունը, իր հերթին, պնդում է, որ տնտեսության աճի դանդաղ տեմպի պայմաններում հարկային արտոնությունները պետք է տարածվեն նաեւ հարուստների վրա, որոնք այդ կերպ հնարավորություն կունենան ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, ինչը կօգնի լուծել գոյություն ունեցող գործազրկության հարցը: Սպիտակ տունը չի համաձայնել ընդունել Կոնգրեսի` միլիոնատերերի համար հարկերի մեծացման առաջարկը, որով նախատեսվում էր խուսափել բյուջեի նվազումից: Սպիտակ տունը կարծում է, որ հարկավոր է հարկերը բարձրացնել ոչ միայն միլիոնատերեր,ի այլև բոլոր այն ամերիկացիների համար, ովքեր վաստակում են տարեկան 250 հազար դոլարից ավել: Այսօր ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջան Բեյները եւ նախագահ Օբաման դեմ առ դեմ հանդիպում են ունեցել Սպիտակ տանը, հանադիպումը տեւել է մոտ 45 րոպե, սա արդեն երորդ դեմ առ դեմ հանդիպումն է ութ օրվա ընթացքում, այդպես էլ համաձայնության չգալով կողմերը որոշել են բանակցությունները շարունակել Սուրբ ծննդյան տոներից հետո։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.