Logo

Articles

Նաջարյանին փորձում են հանել

Created on Monday, 17 December 2012 22:46 Written by AMGA TV

najar 4Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը հրապարային քննադատել է Լոս Անջելեսի շրջանային մետրոպոլիտենի տրանսպորտի վարչությունից իրեն հեռացնելու փորձերը: Նա դա ապօրինություն է համարել, ինչը սպառնում է խորհուրդը քաոսի վերածել: Նաջարյանն իր մեկնաբանություններն արել է տրանսպորտային վարչության առաջին նիստի ժամանակ: Այս ամիս նա բավականաչափ ձայներ չէր ստացել համապատասխան կոմիտեից, որը նշանակումներ է կատարում խորհրդում: Նաջարյանի համոզմամբ, դա կազմակերվել է այն պաշտոնյաների կողմից, ովքեր դժգոհ են նրա բացասական դիրքորոշումից` Փասադինայի ավտոստրադաներից մեկն ընդլայնելու վերաբերյալ:Նիստի ընթացքում Նաջարյանը կտրուկ քննդատության է ենթարկել տրանսպորտային վարչության անդամ եւ Դուարտեի քաղաքապետ Ջան Ֆրսանային եւ Ալհամբրայի քաղաքապետ Բարբրա Մեսինին այն բանի համար, որ փորձել են ճնշելել մյուս անդամների վրա, որ նրանք դեմ քվեարկեն Նաջարյանին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.