Logo

Articles

Բանտապանին ձերբակալել են բռնությունների համար

bant 8Լոս Անջելես շրջանի բանտի աշխատակցին ձերբակալել են երկու դատապարտյալների նկատմամբ բռնություններ կիրառելու եւ նրանց մասին հաշվետվությունները կեղծելու մեղադրանքով: 35-ամյա Ջըրմեյն Ջաքսընը` շերիֆի գրասենյակի բանտապանը լուրջ մարմնական վնասվածքներ էր հասցրել դատապարտյալին: Հայցը նրա դեմ ներկայացրել էր Սաութ Կալիֆորնիայի բանտի նախկին դատապրտյալ Դերիք Գրիսքըվեչի կողմից, ով պնդում է, թե Ջաքսոնն այնպիսի ուժգնությամբ է հարվածել իրեն, որ տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի էր ունեցել Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Twin Towers բանտում: Ջաքսոնին նաեւ մեղադրում են 2009թ. Քամփթընի բանտում Սիզըր Կամպենային ծեծի ենթարկելու մեջ: Ջըրմեյն Ջաքսընի նկատմամբ 100 հազար դոլար գրավ է նշանակվել: Շերիֆի ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորի խոսքով, առաջիկայում Ջաքսընը կանգնելու է դատարանի առջեւ

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.