Logo

Articles

Կաղամարների զանգվածային ինքնասպանություն

squid 9Հազարավոր սատանայական կաղամարներ զանգվածային ինքնասպանություն են գործել: Մոնտերեյի ծովածոցի լողափերից մեկում նախօրեին առավոտյան զարմանալի տեսարան է եղել: Ինչ-ինչ պատճառներով ավազի մեջ նետված հազարավոր Համբըլդի կաղամարներ են գտել: Բնակիչներին ապահովության համար զգուշացրել են, որ ուտելու նպատակով ծովամթերքը չհավաքեն: Սա վերջին վեց շաբաթում կաղամարների զանգվածային ինքնասպանության արդեն երրորդ դեպքն է: Մարդիկ դեռ ողջ մնացած կենդանիներին ջուրն են գցել, սակայն վերջիններս կրկին վերադարձել են: Ափում երիտասարդ կաղամարներ են եղել՝ մի քանի ոտնաչափ երկարությամբ: Սովորաբար Հումբոլդտի կաղամարների երկարությունը կարող է հասնել 2 մետրի: Մասնագետները ենթադրում են, որ պատճառը կարող են թունավոր նյութերը լինել: Օրինակ, որոշ ջրիմուռներ թունանյութերի աղբյուր են: Հետաքրքիրն այն է, որ համբըլդի կաղամարներ այդ ջրերում արդեն մի քանի տարի չէին տեսել: 1997թ.-ից նրանք չէին երեւում այդ կողմերում: Ենթադրվում էր, որ ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով դրանք տեղափոխվել են հյուսիս:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.