Logo

Articles

Ծեծկռտուք Ուկրաինայի խորհրդարանում

Created on Friday, 14 December 2012 03:46 Written by AMGA TV

ukaine 7Ուկրաինայի Գերագույն Ռադայի խորհրդարանական երկրորդ օրը, սկսվել է ձեռնամարտով։ Վեճը կրկին նախաձեռնել էր ընդդիմությունը՝ Սվոբոդա-ի գլխավորությամբ։ Նրանք դեմ են հանդես եկել Տարածաշրջանների կուսակցության դեմ այն ժամանակ,երբ խորհրդարանը պետք է քննարկեր խորհրդարանի նախագահի թեկնածության հարցը։ Այդ հարցի քննարկումը սկսելուն կողմ էին քվեարկել 242 պատգամավոր։ Դա ցույց է տվել, որ Տարածաշրջանների կուսակցությունը մեծամասնություն է կազմել, որը կօգնի՝ ընդունել իր որոշումները։ Ընդդիմադիրները նիստին ներկայացել էին Ազատությանը չես կանգնեցնի գրությամբ շապիկներով։ Նրանք սկսել են անպատվել իրենց գործընկերներին, եւ անցել են ձեռնամարտի: Ընդդիմադիրները գրոհել են նախագահության ամբիոնը, բայց իշխանամետներին հաջողվել է խանգարել նրանց, իսկ ոմանց նույնիսկ դռներից դուրս հրելով։ Նիստին ներկա է եղել նաեւ բռնցքամարտի ախարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, ով, սակայն ծեծկռտուքին չի մասնակցել: Ի վերջո իշխանությունը խորհրդարանի նախագահ է ընտրել Վլադիմիր Ռիբակին, իսկ վարչապետ` Նիկոլայ Ազարովին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.