Logo

Articles

ՀԱԿ-ի վիճակը վատ է

Created on Friday, 14 December 2012 03:36 Written by AMGA TV

bhhhk 7ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարումը` նախագահական ընտրություններին առաջադրումից լուրջ իրավիճակ է ստեղծել ԲՀԿ-ում եւ նրա դաշնակից Հայ ազգային կոնգրեսում: Մինչ այսօր լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ-ից դուրս է գալու եւ առաջադրվելու է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, սակայն վերջինս հայտարարություն է տարածել եւ նշել, թե հարգում եւ ընդունում է Ծառուկյանի որոշումը: Բավական ծանր վիճակում է հայտնվել Հայ ազգային կոնգրեսը, որը օլիգարխի կուսակցության հետ համագործակցության արդյունքում արդեն կորցրել է իր ընտրազանգվածի մեծ մասը: ՀԱԿ-ը վերջին երկու օրում երկու քաղխորհրդի նիստ է գումարել, սակայն որեւէ որոշում չի հրապարակել: Ընդ որում, հայաստանյան մամուլի տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանն այս անգամ չի առաջադրվելու, եւ ՀԱԿ-ը կարող է առաջադրել Լեւոն Զուրաբյանին, այն էլ միայն մասնակցություն ապահովելու, այլ ոչ իրական գործընթացների համար: Երեկ ՀԱԿ գրասենյակում զավեշտալի իրադարձություն է եղել: Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ-ի համար բազմիցս ակցիաներ արած Վարդգես Գասպարին պառկել է գրասենյակի դռան առջեւ` իր բողոքի ձայնը բարձրացնելով ՀԱԿ-ում տիրող անառողջ մթնոլորտի դեմ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.