Logo

Articles

Չիկագոյի բնակչին դատապարտեցին

moos 8Չիկագոյի բնակչին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ ահաբեկիչներին աջակցելու համար: Associated Press-ի փոխանցմամբ, ծագումով Ալաբամա նահանգից 29-ամյա Շակիր Մասրին ձերբակալվել էր 2010 թվականին: 2012-ի հուլիսին նա իրեն մեղավոր է ճանաչել ահաբեկիչներին օգնելու գործում եւ սկսել համագործակցել քննության հետ: Մեղադրական վարկածով՝ Մասրին մարզվել էր Սոմալիում՝ ահաբեկիչների ճամբարում, եւ երազում էր մահապարտ դառնալ՝ իրականացնելով Ալ-Քաիդայի կամ Սոլամիում գործող Ալ-Շաբաբ խմբավորման հանձնարարությունները: Մասնավորապես, նա քննարկել է ամերիկացի զինվորներով ավտոբուսի պայթեցման հնարավորությունը: Բացի այդ, Մասրիի համակարգչում քննիչները հայտնաբերել էին ծայրահեղական գրականությունը, այդ թվում՝ Ուսամա բեն Լադընի 1996 թվականի մանիֆեստը ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելու մասին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.