Logo

Articles

Դեմոկրատներն ու հանրապետականները մեղադրում են իրար

clll 5Ֆինանսական հնարավոր փլուզումից երեք շաբաթ առաջ Օբամայի վարչակազմն ու հանրապետական կուսակցության ղեկավարները Կոնգրեսում շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հղել իրար: Կողմերը ոչ մի կերպ չեն մոտեցրել իրենց դիրքորոշումները: Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջան Բեյները մեղադրել է Բարաք Օբամային բանակցությունների ձգձգման մեջ: _Շատերը գիտեն, որ կիրակի մենք հանդիպել ենք նախագահին եւ բավական հաճելի զրույց ունեցել: Սակայն մենք դեռ սպասում ենք Սպիտակ տանից հստակ առաջարկների, թե որ ծախսերն է մտադիր կրճատել նախագահը` համաձայն իր հավասարակշռված մոտեցման, որ խոստացել է ամերիկյան ժողովրդին,- նշել է նա: Մինչդեռ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին պնդում է, թե հենց վարչակազմն է կոնկրետ առաջարկներ արել` ի տարբերություն հանրապետականների: -Ի տարբերություն բանակցությունների այլ մասնակիցների, նախագահը հստակ առաջարկներ է արել կրճատումների վերաբերյալ, նաեւ առաջարկներ` բյուջեի ծախսերի մասին,- ասել է Քարնին եւ հավելել, թե դեռ 2011թ. կոնգրեսի հանձնաժողովին է ներկայացվել անհրաժեշտ ծախսերը հիմնավորող 29 էջանոց փաստաթուղթ: Նշենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում օրենքը, որ նախատեսում է հարկերի զգալի բարձրացում ունեւոր ամերիկացիների համար, իսկ Կոնգրեսն էլ չի ընդունում պետպարտքի վերին շեմի օրենքը` դրանով խնդրի առջեւ կանգնեցնելով պետական ողջ ապարատը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.