Created on Saturday, 08 December 2012 02:36 Written by AMGA TV
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կհակազդի հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին, որոնք նա գնահատել է որպես Խորհրդային Միության վերականգնման փորձ: Քլինթընն այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 6-ին Դուբլինում կայացած հանդիպման նախօրյակին: -Գոյություն ունի շարժում՝ միտված տարածաշրջանի վերախորհրդայնացմանը,- նշել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ հավելել. - Դա հենց այդպես չի անվանվի, այլ կկոչվի մաքսային միություն, Եվրասիական միություն եւ նման բաներ: Չմոլորվենք այդ առումով: Մենք գիտենք, թե որն է նպատակը, եւ ջանում ենք մշակել այն բանի արդյունավետ միջոցներ, թե ինչպես դանդաղեցնենք կամ կանխենք դա: